Պատմության ընտրությամբ դասընթացի առաջին ուս․շրջանի ամփոփիչ աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում ես սովորում եմ 2022-2023 ուս․ տարվանից, այսինքն նոր սովորող եմ, և այստեղ ամեն բան նոր է ինձ համար։ Նորություն էր նաև «ընտրությամբ դասընթաց» ասվածը, ըստ որի սովորողն ընտրում է իրեն առավել հետաքրքրող, իր նախասիրություններին, հետաքրքրություններին և մասնագիտական կողմնորոշմանը համապատասխանող երեք առարկա և ուսումնասիրում ավելի խորացված։ Ես ընտրել եմ նաև «Պատմություն» առարկան, և պետք է խոստովանեմ, որ առաջին ուսումնական շրջանում «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակում շատ ակտիվ, օգտակար և հետաքրքիր պարապմունքներ ենք ունեցել։ Մասնակցել ենք մի շարք կլոր-սեղանների, հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների, արտագնա պարապմունքների, թանգարանային այցելությունների, գիտաժողովի և այլն։ Ունեցել ենք նաև պատմագիտական թեմաների ուսումնասիրություններ։

Նախ  ուզում եմ նշել և կարևորել, որ յուրաքանչյուր արտագնա պարապմունքից, գիտաժողովից, կլոր-սեղանից և հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներից առաջ մշտապես կատարում ենք նախապատրաստական աշխատանքներ, հրապարակում մեր բլոգներում, իսկ այդ ամենից հետո լուսաբանում ենք արդյունքները և հրապարակում մեր բլոգների «Պատմության ընտրությամբ դասընթաց» բաժնում։

Նշեմ նաև, որ արդեն հասցրել ենք քննարկել երրորդ ուսումնական շրջանի անելիքները, նախատեսել ենք այցելել ՀՀ ԱԳՆ, մի շարք հնավայրեր, ՀՀ Ազգային պատկերասրահ, կազմակերպել-իրականացնել հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ, այլ․․․

Իմ աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ․

Leave a comment